AM
21 Մարտ 2013 - 09:18 AMT

Վլադիմիր Աբրամով. Հենրիխ Մխիթարյանը, եթե ձգտում է հեռանալ, ապա ավելի շուտ «Անժի» կամ «Զենիթ»

Հայտնի ֆուտբոլային գործակալ Վլադիմիր Աբրամովն իր կարծիքն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի կարիերայի զարգացման հնարավոր տարբերակների շուրջ:

«Հենրիխ Մխիթարյանը, եթե ձգտում է հեռանալ, ապա ավելի շուտ «Անժի» կամ «Զենիթ»: Վատագույն դեպքում՝ ԲԿՄԱ: Եթե նրան «Սպարտակը» վերցնի, ապա մի կործանարար զրպարտանք կսկսվի, թե «Սպարտակը» վերածվել է հայկական թիմի»,-Աբրամովի խոսքն է մերջբերում sports.ru-ն:

Երեկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հայտարարել էր, թե մտադիր է հեռանալ Դոնեցկի «Շախտյորից» այս խաղաշրջանի ավարտից հետո: