26 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Անատոլի Խարլամպիևի հիշատակին նվիրված սամբոյի աշխարհի սուպերգավաթին, որը կկայանա մարտի 23-24:
Աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը կանցնի վեց փուլով, սակայն միայն չորսը կհամարվեն վարկանշային:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանն ասաց, որ Հայաստանը երկու մարզիկներ կներկայացնեն՝ Մավրիկ Նասիբյանն (82կգ) ու Դավիթ Գրիգորյանը (90կգ):
«Մարզիկների հետ Մոսկվա կմեկնեն մարզիչ Էռնեստ Միրզոյանն ու միջազգային մրցավար Էդուարդ Ասլանյանը: Ես ևս կլինեմ պատվիրակության կազմում, քանի որ տեղի կունենա միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստը: Հնարավոր է, մրցաշարին ևս երկու սամբիստ մասնակցի, սակայն դա ավելի ուշ հայտնի կդառնա»,-ասաց Հայրապետյանը:






