Վրաստանի պաշտպանության ղեկավար Իրակլի Ալասանիան հայտարարել է մոբիլ, պրոֆեսիոնալ զինված ուժեր ունենալու անհրաժեշտության մասին, որոնք կունենան արագ արձագանքման հնարավորություններ: Ըստ Ալասանիայի, խորհրդարանին արդեն ներկայացվել է համապատասխան օրինագիծը, որը նախատեսում է պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը կրճատել մինչև 12 ամիս: Իսկ 2016 թվականից նախատեսվում է ամբողջությամբ անցնել պայմանագրային համակարգի:
«Ցամաքային զորքերի հրմանատարության փոխարեն կձևավորվեն օպերատվի հրամանատարություններ: Դա պայմանավորված է ռուս-վրացական պատերազմի փորձով»,-ասել է Վրաստանի ՊՆ ղեկավարը:






