AM
21 Մարտ 2013 - 09:20 AMT

Մ-16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունում կայացել է 2 հանդիպում

Ֆիզիկակական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ընթանում է մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 6 թիմեր:

Առաջինը մրցել են հանդբոլի մասնագիտացված դպրոցի և Արցախի թիմերը:

ՀՄԴ-ի ներկայացուցիչները, որոնք 2012-ի այս տարիքի խաղացողների չեմպիոնն են, առավելության են հասել 28:14 հաշվով: Հայաստանի նախորդ առաջնության երկրորդ մրցանակակիր վանաձորցիների ընտրանին հաղթել է ԽՄՕՄՄ-ին 37:13 հաշվով:

Շենգավիթի թիմն էլ ակնհայտորեն ուժեղ էր Աջափնյակի թիմից` 37:4 հաշվով: