AM
21 Մարտ 2013 - 10:01 AMT

Անդրանիկ Գալստյանը դուրս է մնացել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ից

Այսօր Թբիլիսիում տեղի են ունենում ազատ ոճի Եվրոպայի առաջնության մենամարտերը մինչև 74 ու 120կգ քաշային կարգերում:

Ծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրափակչում զիջեց Նիկ Մատուխինին (Գերմանիա):

Առաջին մրցափուլում գերմանացի ըմբիշը հաղթեց 6:0 հաշվով, իսկ երկրորդում՝ 9:0: Եթե նա դուրս գա եզրափակիչ, ապա Գալստյանը կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Այսօր հայ ըմբիշներից հանդես կգա նաև Գրիգոր Գրիգորյանը, որի մրցակիցը կլինի Ապոստոլոս Տասկուդիսը Հունաստանից:

Ավելի վաղ Դավիթ Սաֆարյանը 66կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն: