AM
20 Հոկտեմբեր 2005 - 12:05 AMT

Խ.Բորել. Հայկական սահմանի բացումը պետք է քննարկվի Թուրքիա-ԵՄ բանակցությունների ընթացքում

Եվրոպական Խորհրդարանի նախագահ Խոսեպ Բորելն այսօր Բրյուսելում հայտարարել է, որ թուրք-հայկական սահմանի ապաշրջափակման հարցը պետք է քննարկվի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում: Նա հիշեցրել է, որ վերջերս ընդունված բանաձեւոմ Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ բացել Հայաստանի հետ սահմանը: Բացի այդ, նշել է նա, Եվրոպական Խորհրդարանը մինչ այդ նույնպես «վճռականորեն եւ համառորեն հայտարարել է Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: