Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որն անցնում է Թբիլիսիում, մինչև 74կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը 1/8 եզրափակչում գոտեմարտել է Ապոստոլոս Տասկուդիսի հետ Հունաստանից, որը 1/16 եզրափակչում հաղթել էր Բեկա Նամիտչեիշվիլուն Իսրայելից:
Գրիգորյանը երկու մրցափուլերում 9:3 հաշվով հաղթել է Ապոստոլոս Տասկուդիսին և դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Ալեքսանդր Բուրկան Մոլդովայից:
1/8 եզրափակչում Անդրանիկ Գալստյանը զիջեց Նիկ Մատուխինին Գերմանիայից:






