AM
20 Հոկտեմբեր 2005 - 13:05 AMT

Օրհան Փամուկը Հայոց ցեղասպանության մասին. Տհաճ հարցերի մասին ավելի լավ է բացահայտ խոսել

1920-30-ականներին Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից իրականացված բարեփոխումները չեն կրել դեմոկրատական բնույթ: Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել թուրք գրող Օրհան Փամուքը իսպանական «ABC» օրաթերթին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Աթաթուրքի արեւմտամետ բարեփոխումները Թուրքիայում իրականացվել են բանակի եւ ազգայնամոլների, այլ ոչ թե ժողովրդական աջակցությամբ: Փամուքը հայտնել է, որ այս գործոնների գոյության պայմաններում անհնար է Թուրքիայի առաջընթացը: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին Փամուքը հայտարարել է. «Ավելի լավ է երեւան հանել եւ բարձրաձայնել նույնիսկ մի տհաճ հարցի մասին, քան փորձել թաքցնել այն: Աթաթուրքի հիմնադրած հանրապետությունը, որը արագ առաջընթացի խնդիր էր լուծում, անցյալի հետ հաշտվելու փոխարեն գերադասեց ընթանալ հայկական հարցը մոռացության տալու ճանապարհով»: