AM
21 Մարտ 2013 - 11:57 AMT

Չեխիայի հավաքականը Հայաստան կժամանի մարտի 24-ին

Հայտնի է Չեխիայի ֆուտբոլի հավաքականի ժամանակացույցը Երևանում: Ինչպես հաղորդում է ՀՖՖ կայքը, չեխերը Երևան կժամանեն մարտի 24-ի երեկոյան և կհանգրվանեն «Golden Palace» հյուրանոցում:

Մարտի 25-ին՝ ժամը 18:00, հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Չեխիայի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Մեկ օր անց` մարտի 26-ին՝ ժամը 20:00, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի ը Հայաստան- և Չեխիա հանդիպումը: