AM
20 Հոկտեմբեր 2005 - 13:34 AMT

Եվրախորհրդարանի նախագահը հանդես է եկել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների օգտին

Եվրոպական Խորհրդարանի նախագահ Խոսեպ Բորելն այսօր Բրյուսելում հայտարարել է, որ Հայաստանում համազգային հանրաքվեի ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծը «իրական առաջընթաց կապահովի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում»: Նրա խոսքերով, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում նա հաջողություն է մաղթել սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեում: Ինչպես հայտարարել է Խ.Բորելը, սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագիծը թույլ կտա լավագույնս ապահովել հավասարակշռության պահպանումը Հայաստանի իշխանական ճյուղերի միջեւ, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: