AM
22 Մարտ 2013 - 07:38 AMT

Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրտազալիևը հանդես կգա ԵԱ 1/8 եզրափակչում

Այսօր ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրն է: Հայաստանի ներկայացուցիչներից հանդես կգա Մուսա Մուրտազալիևը (84կգ):

Մուրտազալիևի մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի սլովակ Միխաել Բոդնարը:

Ավելի վաղ ազատ ոճի հայ ըմբիշներից ԵԱ ոսկե մեդալ է նվաճել Դավիթ Սաֆարյանը (66կգ):

Արդեն մարտի 23-ին կսկսվեն հունահռոմեական ոճի ըմբիշների մրցումները: