AM
22 Մարտ 2013 - 06:41 AMT

Աղվան Պապիկյանը, Տարոն Ոսկանյանը և Դավիթ Հակոբյանը հրավիրվել են ազգային հավաքական

Հայաստանի ազգային և մինչև 21 տարեկանների հավաքականի միջև ընկերական հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ 3 երիտասարդ խաղացողներ հրավիրվել են ազգային ընտրանի:

Այդ խաղացողներն են Աղվան Պապիկյանը, Տարոն Ոսկանյանը և Դավիթ Հակոբյանը: Մարզչական շտաբի կարծիքով, նրանք աչքի են ընկել այդ խաղում:

Իսկ հանդիպումն ավարտվել է ազգային ընտրանու հաղթանակով 3:0 հաշվով: Վարդան Մինասյանի սաները պատրաստվելու են ԱԱ ընտրական մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա խաղին: