AM
22 Մարտ 2013 - 08:52 AMT

ՀՄԴ-ի թիմը 2-րդ հաղթանակն է տարել Մ-16 տարեկան հանդբոլիստուհիների առաջնությունում

ՖԻՄԱ-ի մարզասրահում շարունակում է մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաաստանի առաջնությունը: Ուշադրության կենտրոնում էր ՀՄԴ-ի և Վանաձորի թիմերի հանդիպումը, որոնք 2012-ի Հայաստանի առաջնությունում դարձել են չեմպիոն և երկրորդ մրցանակակիր:

Հանդիպմանը ներկա էր Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Դավուդ Թավաքոլին (Գերմանիա), որն այս օրերին Երևանում սեմինար է անցկացնում մրցավարների և տեսուչների համար:

ՀՄԴ- ն առավելություն ուներ հենց հանդիպման սկզբից և հաղթեց 18:16 հաշվով: Այս թիմը միակն է, որ երկու հաղթանակ է տարել և չի կրել պարտություն:

Մյուս հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ` Շենգավիթ – Արցախ` 16:18, Աջափնյակ – ԽՄՕՄՄ` 7:17: