Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում ավարտվել է Հայաստանի ջրացակտի առաջնությունը, որին մասնակցել են 25 մարզիկներ:
1 մետր ոսպնակացատկում 450,80 միավորով հաղթող է դարձել Գևորգ Պապոյանը, 3 մետրում առաջին տեղը զբաղեցրել է Վլադիմիր Հարությունյանը 524,05 միավորով, իսկ նրա եղբայրը` Ազատ Հարությունյանը, հավասարը չի ունեցել աշտարակացատկում` հավաքելով 457,60 միավոր:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչ Չանդիլյանը նշել է, որ իրենք պատրաստվելու են ապրիլին Դրեզդենում կայանալիք միջազգային մրցաշարի: Այնտեղ մեկնելու են Վլադիմիր և Ազատ Հարությունյանները և Լև Սարգսյանը, որը բնակվում է Ռուսաստանում և վերջերս է ստացել Հայաստանի քաղաքացիություն:
Հայ ջրացատկորդները մասնակցելու են նաև հունիսին Գերմանիայում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, հուլիսին մեկնելու են Պոզնան` ելույթ ունենալու Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, իսկ այնուհետև Բարսելոնա, որտեղ կայանալու է մեծահասակների աշխարհի առաջնությանը:






