Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիևը (84կգ) դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Կիսաեզրափակչում նա հանդիպել է Պիոտր Յանուլովի (Մոլդովա) հետ: Մուրթազալիևը մրցակցից ուժեղ գտնվեց, հաղթեց երեք մրցափուլերում ու դուրս եկավ եզրափակիչ:
Եզրափակչում նա կմենամարտի Անզոր Իրիշև (ՌԴ)-Դաթո Մարշագիշվիլի (Վրաստան) զույգի հաղթողի հետ:
Մինչ այդ Մուրթազալիևը հաղթել էր Միխաել Բոդնարին Սլովակիայից ու Իբրահիմ Ալդատովին Ուկրաինայից: Մինչ այդ ԵԱ ոսկե մեդալ է նվաճել Դավիթ Սաֆարյանը:






