2013թ. մարտի 23-ից 24-ը Մոսկվայում տեղի կունենա սամբոյի աշխարհի գավաթի փուլերից՝ «Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը»: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայում, Հայաստանը կներկայացնեն 68 կգ քաշային Հայկ Մուղնեցյանը, 74 կգ Մավրիկ Նասիբյանը, 82 կգ Ռաֆայել Դավթյանը և 90 կգ Դավիթ Գրիգորյանը:
«ՌԴ մայրաքաղաք են մեկնել նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը, միջազգային կարգի «Էքստրա» դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը: Ես ևս կլինեմ պատվիրակության կազմում, քանի որ տեղի կունենա սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստը»,-ասել է PanARMENIAN.Net-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:






