Այսօր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը բարեգործական այցով մեկնել է Գյումրի: Մովսիսյանը գնդակներ և մարզաշապիկներ է նվիրել Գյումրիի N 30 միջնակարգ դպրոցի աշակերտներին:
Դպրոցում գործում են ֆուտբոլային խմբեր, որոնց սաների հետ Մովսիսյանն անցկացրել է նաև ֆուտբոլային փոքրիկ հանդիպում:
Դրանից հետո երեխաները հնարավորություն են ստացել հարցեր ուղղել ֆուտբոլիստին և լուսանկարվել նրա հետ, տեղեկացնում է ՀՖՖ կայքը:






