AM
21 Հոկտեմբեր 2005 - 14:18 AMT

Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանը առաջարկում է Երեւանին եւ Անկարային «քննարկել ընդհանուր անցյալը»

Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարկ Գրոսմանը խոսելով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին` մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը` «երկու երկրների համընդհանուր պատմությունը քննարկելու ճանապարհով»: Այս առումով նա աջակցում է Թուրքիայի առաջարկին` Հայաստանի հետ ստեղծել համատեղ հանձնաժողով: Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների մեկնարկին` Գրոսմանը այն համարել է «ռազմավարական հաղթանակ»: