AM
23 Մարտ 2013 - 10:39 AMT

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ԵԱ-ում մեկնարկել է հաղթանակով

Այսօր Թբիլիսիում մեկնարկել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մենամարտերը: Մինչև 96կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը1/16 եզրափակչում հանդիպել է Կառլ Սքոթի հետ Շվեյցարիայից:

Առաջին մրցափուլում Ալեքսանյանը հաղթեց նրան 1:0 հաշվով, երկրորդում ևս նույն արդյունքը գրանցվեց: Ալեքսանյանը հաղթեց ու դուրս եկավ հաջորդ փուլ:

1/8 եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի վրացի Սոսո Ջաբիձեն:

Հայ հունահռոմեականներից հաջող են մեկնարկել նաև Ալեքսան Միքայելյանը 60 կգ կարգում ու Վաչիկ Եղիազարյանը 120 կգ քաշային կարգում: