AM
22 Հոկտեմբեր 2005 - 12:00 AMT

Էստոնիան դեսպանատուն կբացի Թբիլիսիում, որը նրա շահերը կներկայցնի նաեւ Երեւանում եւ Բաքվում

Էստոնիան դեսպանատուն կբացի Թբիլիսիում, որը նրա շահերը կներկայցնի նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում: Դեսպանատան բացումը նախատեսվում է 2006-2009 թթ. արտերկրում Էստոնիայի ներկայացուցչությունների գործունեության զարգացման ծրագրով: Ըստ փաստաթղթի, Էստոնիան արտերկրում կբացի չորս նոր ներկայացուցչություն: Նախատեսվում է դեսպանատներ բացել Վրաստանում եւ Բուլղարիայում: Այդ նպատակով եկող տարի Թբիլիսի կուղեւորվեն դիվանագետներ, որոնք կզբաղվեն դիվանագիտական ներկայացուցչության բացման նախապատրաստական աշխատանքներով: Ենթադրվում է, որ դեսպանատունը Վրաստանում կբացվի 2007 թվականին, հաղորդում է Բաքվի «525» թերթը: