Արթուր Աբրահամը մեկնաբանել է Ռոբերտ Շտիգլիցից կրած պարտությունը, որի արդյունքնում նա կորցրեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին:
«Ես աչքի վնասվածք ստացա, որի արդյունքում աչքս ամբողջովին փակվեց: Մրցավարները կանգնեցրին մարտը: Ես դեմ չեմ Շտիգլիցի հետ ռևանշ-մենամարտ անցկացնել: Հուսով եմ, որ նա ինձ այդ հնարավորությունը կտա, չէ որ մեր հաշիվն առայժմ 1:1 է»,- ասել է Աբրահամը:
Մարտի 23-ին Շտիգլիցը հաղթել է Աբրահամին տեխնիկական նոկաուտով և հետ վերադարձրել չեմպիոնական գոտին:






