AM
25 Մարտ 2013 - 06:06 AMT

Մեկնարկել է Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի 4-րդ մրցաշարը

«Գրանդ Սպորտ» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի չորրորդ մրցաշարը: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: Մրցաշարի հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Այն ուղղված է առողջ ապրելակերպի քարոզչությանը և ֆուտբոլի մասսայականացմանը:

Մրցաշարին կմասնակցի 8 թիմ, որոնք բաժանվել են երկու խմբի: Առաջին փուլի հանդիպումները կանցնեն շրջանաձև: Խմբերում լավագույն արդյունք ցույց տված երկու թիմեր կանցնեն եզրափակիչ:

Մրցաշարի փակման արարողությունը կկայանա ապրիլի 6-ին: Հաղթող թիմը կպարգևատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ-2013» գավաթով, մեդալներով և պատվոգրերով: Երկրորդ և երրոդ տեղեր զբաղեցրած թիմերը ևս կստանան գավաթներ, պատվոգրեր և մեդալներ: Մրցանակների կարժանանան նաև 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը և մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը: