Երևանում ավարտվել է 6 թիմերի մասնակցությամբ անցկացված մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության առաջին շրջանի մրցաշարը:
Վերջին օրը սկզբունքային նշանակություն ուներ Վանաձորի և Շենգավիթի թիմերի հանդիպումը, քանի որ նրանք պայքարում էին 2-րդ տեղի համար: Վանաձորը առավելության է հասել 23:22 հաշվով: Մյուս երկու խաղերի մասնակիցների ուժերն անհավասար էին` Շենգավիթ – ԽՄՕՄՄ` 27:9, Արցախ – Աջափնյակ` 26:4:
Վաստակած 10 միավորով առաջին տեղը գրավել է ՀՄԴ-ի թիմը` տոնելով 5 հաղթանակ: Ապա հաջորդել են Վանաձորը (8 միավոր), Արցախը (6), Շենգավիթը (4), ԽՄՕՄՄ-ն (2) և Աջափնյակը առանց միավորի:
Եզրափակիչը կանցկացվի Երևանում հոկտեմբերին` 6 թիմերի մասնակցությամբ:






