AM
25 Մարտ 2013 - 08:54 AMT

Ըստ Չեխիայի հավաքականի պաշտպանի, Հայաստանը խնդիրներ ունի պաշտպանական գոտում

Ըստ Չեխիայի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Մարեկ Սուխիի, Հայաստանի հավաքականը խնդիրներ ունի պաշտպանական գոտում:

«Մեզ ծանոթ է Հայաստանի հավաքականի խաղի մարտավարությունը: Դա շատ լավ թիմ է, սակայն խնդիրներ ունի պաշտպանության մեջ, և մենք պետք է օգտվենք դրանից»,-ասել է Սուխին:

Սուխին «Սպարտակում» խաղում է Յուրա Մովսիսյանի հետ և հայտարարել է, որ Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն է:

«Սպարտակի» կազմում իր առաջին խաղում նա երեք գոլ խփեց: Նա միշտ խփում է, լինի աջով թե ձախով, նրա համար տարբերություն չկա: Բացի այդ, նա արագաշարժ է ու ուժեղ»,-ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում lidovky.cz-ն: Հայաստան-Չեխիա հանդիպումը տեղկ կունենա Երևանում մարտի 26-ին: