Ըստ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի Հայաստանի և Չեխիայի թիմերի մոտ էլ հաղթելու ցանկությունը մեծ է:
«Նախ՝ մրցաշարային աղյուսակն է պատճառը: Մոտիվացիան երկու թիմերի մոտ էլ շատ բարձր է: Չեխերն ուժեղ թիմ ունեն, ֆիզիկապես լավ են պատրաստված: Եվրոպայի առաջնության նրանց բոլոր, ինչպես նաև վերջին երեք խաղերը դիտել եմ»,- ասաց Մինասյանը:
Մինասյանը հավելեց, որ Դանիայի հետ խաղում թիմերի հնարավորությունները հավասար են եղել, բայց դանիացիները կարողացան երեք գնդակ խփել ու հաղթել չեխերին. «Չեխերի խաղաոճը չի փոխվում, և մեզ հետ խաղում հնարավորությունները գնահատում եմ 50/50»:
Հայաստան- Չեխիա ընտրական հանդիպումը կկայանա մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսանի անվան հանրապետական ստադիոնում: Իսկ ընտրական B խմբում չեխերը զբաղեցնում են 4-րդ, իսկ հայերը՝ 5-րդ հորիզոնականը:






