AM
25 Մարտ 2013 - 09:41 AMT

Տոմաշ Ռոսիցկի. Մենք պետք է լավ խաղ անցկացնենք Հայաստանի հետ, հակառակ դեպքում մեծ խնդիրներ կունենանք

Չեխիայի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին հուսով է, որ կխաղա Հայաստանի հետ հանդիպմանը:

«Վերջին խաղում մենք զիջեցինք Դանիային 0:3 հաշվով, դա շատ վատ արդյունք է: Սակայն մենք պետք է մոռանանք դա և առաջ շարժվենք, քանի որ երեքշաբթի արդեն խաղալու ենք Հայաստանի հետ: Մենք պետք է լավ խաղ անցկացնենք Հայաստանի հետ, հակառակ դեպքում մեծ խնդիրներ կունենանք»,-ասել է Ռոսիցկին:

Ընտրական խաղը Հայաստանի ու Չեխիայի հավաքականների միջև տեղի կունենա մարտի 26-ին: