AM
25 Մարտ 2013 - 10:02 AMT

Մավրիկ Նասիբյանը սամբոյի աշխարհի գավաթի մոսկովյան փուլում նվաճել է արծաթե մեդալ

Մոսկվայում տեղի է ունեցել սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը՝ Խառլամպիևի հուշամրցաշարը, ուր Հայաստանը ներկայացնող 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը` հասել է եզրափակիչ: Սակայն նա պարտություն է կրել ու նվաճել արծաթե մեդալ:

Սամբոյի աշխարհի գավաթը խաղարկվում է մի քանի փուլով և գլխավոր հաղթողը որոշվում է տարեկան հանրագումարով: Մոսկվայում կայացել է նաև 2012 թ. մրցաշրջանի գավաթի փուլերի ամփոփումը, որով Աշոտ Դանիելյանը գրավել է երկրորդ տեղը և արժանացավ համապատասխան կարգի մեդալի, դիպլոմի ու դրամական պարգևի: Տեղին է նշել, որ Աշոտը բաց էր թողել փուլերից երկուսը և նույնիսկ այս պայմաններում առաջատարին զիջում էր ընդամենը մեկ միավորով:

Մոսկվայում կայացած սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի՝ FIAS, գործկոմի նիստը հաստատել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի՝ գործկոմի անդամի թեկնածությունը, որի ամրագրման հարցը կդրվի այս տարվա մայիսին՝ Իտալիայում կայանալիք FIAS կոնգրեսի օրակարգում: