Հոկտեմբերի 24-ին Աջարական ԻՀ (Վրաստան) կառավարության ղեկավար Լեվան Վարշալոմիձեն մեկնել է Հայաստան երկօրյա աշխատանքային այցով: Այցի նպատակը Բաթումի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների խորացումն է: Այցի շրջանակներում նախատեսվում են Վարշալոմիձեի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Երեւանի քաղաքապետի եւ պաշտոնատար այլ անձնաց հետ: Մասնավորապես, կքննարկվի Աջարիայում արդյունաբերական օբյեկտների եւ հողատարածքների սեփականաշնորհմանը հայկական կողմի մասնակցության հնարավորությունը, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման եւ տնտեսական համագործակցության նպատակով Բաթումի եւ Երեւանի միջեւ ուղիղ օդային եւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:






