Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը այսօր մի քանի պատճառ է նշել, որոնցից ելնելով ԱՄՆ-ն անհամեմատ ավելի մեծ ուշադրություն է հատկացնում Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, քան դա եղել է նախկին ընտրարշավների ընթացքում: Այդ պատճառների թվում, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, դեսպանը նշել է աշխարհում տիրող ներկա իրավիճակը, մասնավորախպես, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը: «Այդ պայքարում, Վաշինգտոնին հարկավոր են ուժեղ եւ վստահելի գործընկերներ», – հայտարարել է ամերիկացի դիվանագետը: Ընդ որում Ջոն Օրդուէյը կոչ է արել չընկալել միջազգային հանրության նման ուշադրությունն Հայաստանում կայանալիք ընտությունների հանդեպ որպես երկրի ներկա իշխանությունների վրա ճնշում գործադրելու փորձ: