Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայաստանի աջակցման հանձնախմբին միացել է եւս մեկ կոնգրեսական` Կոլորադո նահանգից ընտրված դեմոկրատ Մարկ Յուդալը` հանձնախմբի անդամների թիվը հասցնելով 148-ի: Մ.Յուդալը մինչեւ հանձնախմբին անդամակցելը արդեն բազմիցս աջակցել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին` մասնավորապես, իր ստորագրությունն էր դրել ապրիլի 24-ի ելույթի ժամանակ «ցեղասպանություն» բառն օգտագործելու հորդորով նախագահ Բուշին հղված նամակի տակ, ստորագրել էր Հայաստանը շրջանցող Ղարս – Ախալքալակ երկաթգծին վերաբերող բանաձեւը: Մարկ Յուդալը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի, բնական պաշարների եւ գիտության հարցերով հանձնաժողովների անդամ է:






