AM
27 Մարտ 2013 - 06:31 AMT

Գևորգ Ղազարյան. ԱԱ մեկնելն արդեն երազանք է մեզ համար

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը չեխերի հետ չոր հաշվով պարտությունից հետո`0:3, նշել է, որ ամբողջ թիմն էլ փորձում էր խաղալ, սակայն ինչ որ բան չստացվեց:

Նա գտնում է, որ այս խաղում զգացվում էր կիսապաշտպաններ Կարլեն Մկրտչյանի և Արթուր Եդիգարյանի բացակայությունը: «Առաջին գոլից հետո խաղն ամբողջովին փոխվեց: Մենք հիանալի հնարավորություն ունեինք գոլ խփելու, սակայն իրացնել դրանք չստացվեց: Բրազիլիա մեկնելն արդեն երազանք է մեզ համար»,- ասել է ֆուտբոլիստը:

Ղազարյանը դժվարացավ նշել, թե որ դիրքերում էին հիմնականում սխալվում, քանի որ, ըստ նրա, երբ խաղադաշտում ես, դժվար է դրանք նկատել: