AM
27 Մարտ 2013 - 06:33 AMT

Հենրիխ Մխիթարյան. Եթե մնացած խաղերում հաղթենք, ապա դուրս կգանք խմբային փուլից

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեխերից կրած պարտությունը (0:3) մեկնաբանել է նրանով, որ թիմի որոշ ֆուտբոլիստներ նվիրված չեն խաղացել:

«Մեր թիմից որոշ ֆուտբոլիստներ խաղում են ուղղակի երկրպագուների համար, սակայն ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է: Պետք է կատարել մարզչի առաջադրանքը, ինչը այս խաղում չէին անում»,- ասաց Մխիթարյանը:

Ֆուտբոլիստն ընդգծեց նաև, որ իրենք չենք մտածում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու մասին. «Մենք պատրաստվում ենք կոնկրետ խաղի, ու եթե խմբի մնացած խաղերում հաղթանակի հասնենք, ապա դուրս կգանք խմբային փուլից»:

Ընտրական B խնբում Հայաստանի հավաքականը չորս խաղում կրել է երեք պարտություն և երեք միավորով զբաղեցնում է նախավերջին` 5-րդ տեղը: Խումբը գլխավորում է Իտալիայի ընտրանին: