AM
26 Հոկտեմբեր 2005 - 10:37 AMT

Բեռլինում մեկնարկում են Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումները

Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր Բեռլինում սկսվում են երկօրյա լսումներ նվիրված Լեռնային Ղարաբաղին: Լեռնային Ղարաբաղը լսումների ժամանակ կներկայացնի ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո քարտուղար Էդուարդ Աթանեսյանը հերքեց Բաքվի «Զերկալո» թերթի տարածած տեղեկատվությունը, թե կազմակերպիչները հրավերներ էին ուղարկել «Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների ղեկավարներ Արկադի Ղուկասյանին եւ Նիզամի Բաղմանովին»: Է.Աթանեսյանի խոսքերով, հրավերը ստացվել է հենց ԱԺ նախագահի անունով: Աշոտ Ղուլյանի ելույթը ծրագրված է լսումների երկրորդ օրը: Նշենք, որ «Զերկալոն» հաղորդել է նաեւ, թե քննարկվող հարցերից է լինելու Աղդամ – Ստեփանակերտ – Շուշի – Գորիս – Նախիջեւան ճանապարհի վերաբացման հարցը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: