AM
26 Հոկտեմբեր 2005 - 11:12 AMT

Շոտլանդիայի ոստիկանությունն առգրավել է Հայոց ցեղասպանությունը հերքող տեսասկավառակները

Շոտլանդիայի ոստիկանությունը Էդինբուրգի «Սթենսթիդ» օդանավակայանում առգրավել է թուրքական արտադրության չորս տեսասկավառակներ, որոնք Մեծ Բրիտանիայի թուրքական միությունների համադաշնությանն էր ուղարկել թուրքական` «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի դաշնություն»-ը: Տեսասկավառակներում հերքվում է Հայոց ցեղասպանությունը: Հիշեցնենք, որ շոտլանդական Էդինբուրգ քաղաքում հոկտեմբերի 24-ին մեկնակել էր «Օսմանյան թուրքերի եւ հայերի ողբերգությունը 1915 թ. Առաջին աշխարհամարտի ընթացքում» խորագրով սիմպոզիումը, որը նպատակ է հետապնդում Հայոց ցեղասպանության հարցում ներկայացնել թուրքական տեսակետները: Տեսասկավառակներում արտահայտվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական տեսակետը «փաստերով եւ վավերագրերով»: