AM
27 Մարտ 2013 - 08:36 AMT

Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա ապրիլի 20-ին

Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը պայմանագիր է կնքել փրոմոութեր Ֆրենկ Էսպինոզայի հետ, որն այսուհետ կներկայացնի նրա շահերը:

Էսպինոզան աշխատում է այնպիսի բռնցքամարտիկների հետ, ինչպիսիք են երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Աբներ Մարեսը, կիսաթեթև քաշային կարգում WBC չեմպիոն Դանիել դը Լեոն Կարլոս Մոլինան, Օսկար Վալդեսն ու այլոք, հայտնում է gorodokboxing.com-ը:

Ըստ նոր փրոմոութերի, Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա ապրիլի 20-ին, մրցակցի անունը դեռ հայտնի չէ: