AM
28 Մարտ 2013 - 07:53 AMT

Կայացել են սեղանի թենիսի Հայաստանի կադետների և մինի կադետների առաջնությունները

Ավարտվել են սեղանի թենիսի Հայաստանի կադետների և մինի կադետների առաջնությունները, որոնք կայացել են Երևանի «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում:

Կադետների առաջնությանը մասնակցել են 61 մարզիկներ, որից 37-ը տղաներ և 24-ը՝ աղջիկներ: Տղաների պայքարում Հայաստանի չեմպիոն է դարձել Սերգեյ Սիմոնյանը: Նա Քրիստ Էվանեսյանի հետ զուգախաղում նույնպես դարձել է առաջնության հաղթող: Կադետների մրցաշարում աղջիկներից Հայաստանի չեմպիոն է դարձել Սվետլանա Եղիազարյանը, ով Դիանա Խոջագորյանի հետ զուգախաղերում նույնպես հռչակվել է հաղթող:

Սեղանի թենիսի մինի կադետների Հայաստանի առաջնության մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 56 մարզիկ, որից 34-ը տղաներ: Չեմպիոններ են դարձել Էդգար Ռաֆայելյանը և Էլեն Բախչաջյանը:

Առաջնությանը մասնակցել են մարզիկներ Երևանից, Գյումրիից և Սևանից, ինչպես նաև ԼՂՀ-ից: