AM
28 Մարտ 2013 - 09:24 AMT

Արթուր Ալեքսանյան. Իմ հաջողությունը միայն ինձ չի պատկանում, այն բոլոր հայերինն է

Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ուրախ է, որ երկրոդ տարին անընդմեջ ոսկե մեդալով է վերադարձել հայրենիք: «Լավ դասավորցվեց ինձ համար Եվրոպայի այս առաջնությունը: Իմ հաջողությունը միայն ինձ չի պատկանում, այն մեր բոլոր հայերինն է: Շատ մեծ հպարտություն եմ զգում, որ կրկնակի հաղթող դարձա»,- ասաց Ալեքսանյանը:

Մարզիկն ասաց, որ բոլոր գոտեմարտերն էլ դժվար են եղել, սակայն քիչ թե շատ կառանձնացներ վրացի ըմբիշի հետ հանդիպումը:

Արթուրի անձնական մարզիչն ու հայրը՝ Գևորգ Ալեքսանյանն ընդգծեց, որ առաջնությանը մասնակցում էին ուժեղ մարզիկներ, սակայն իր սանն ապացուցեց, որ 96 կգ քաշային կարգում ինքն այս պահին ուժեղագույնն է: «Շնորհակալ ենք մեր ազգից այսպիսի վերաբերմունքի համար, մենք զգում ենք բոլորի աջակցությունը: Շատ հաճելի է, որ հաղթանակներով մարդիկ ուրախանում են»,- նշեց մարզիչը:

Հայաստանի հունահռոմեական հավաքականի երկրոդ մարզիչ Սամվել Գևորգյանն էլ իր հերթին ասաց, որ թիմը լավ էր պատրաստվել և երիտասարդական կազմով լավ մասնակցություն է ունեցել. «Արթուրի խումբը շատ ուժեղ էր, ամեն գոտեմարտը նրա համար եզրափակիչ էր կարծես: Բայց արդարացրերց նա մեր սպասելիքները»: