Հայաստանի հունահռոմեական հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգանն ու Գևորգ Ալեքսանյանը հույս ունեն, որ ըմբշամարտ մարզաձևը չի հանվի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրից: «Մեր մարզաձևը միշտ եղել է Օլիմպիական խաղերում, մեր միջազգային ֆեդերացիան անում է ամեն ինչ, որպեսզի ՄՕԿ գործկոմի որոշումը չեղյալ համարվի»,- ասաց Ալեքսանանը: Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ ավելացրեց, որ իր կարծիքով ըմբշամարտը կմնա խաղերի ծրագրում. «Ու մենք էլ կկարողանանք ոսկե մեդալ նվաճել այդ ժամանակ»: ՖԻԼԱ-ի նիստը տեղի կունենա այս տարվա մայիսին, իսկ ՄՕԿ-ի նիստը՝ սեպտեմբերին, այդ ժամանակ էլ կորոշվի, կմնա ընբշամարտը Օլիմպիական խաղերում թե ոչ:






