Ես կցանկանայի, որ «Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ նույնիսկ ավելի զարգացած լինեին, քան հայ-ռուսական հարաբերությունները»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Դրանից, նրա խոսքերով, կշահեր ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանը: «Վրաստանի հետ մենք նորմալ շփումներ ունենք, առավել եւս, որ այդ երկրով է անցնում մեր հիմնական տարանցիկ ճանապարհը»,- ասել է Հայաստանի ղեկավարը: