AM
29 Մարտ 2013 - 06:00 AMT

Մարտարվեստների օլիմպիադայում հայ մարզիկները նվաճել են 4 մեդալ

Կիևում տեղի է ունեցել մարտարվեստների օլիմպիադա, որին մասնակցել են 1867 մարզիկներ 24 երկրներից: Եվրասիայի Կիոկուշին կարատեյի առաջնությանը մասնակցել են նաև 5 հայ մարզիկներ:

Նրանք նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Առուշանյանը կրկին լավագույնն էր ՝անցկացնելով 4 մենամարտ , որից 2-ը ավարտել է նոկաուտով: Նա նաև նվաճել է ևս մեկ մրցանակ՝ լավագույն տեխնիկա ցուցադրելու համար:

Արծաթե մեդալակիրներ են դարձել Հովհաննես Սարգսյանն ու Դավիթ Կարապետյանը, իսկ բրոնզե` Արսեն Սայադյանը: