AM
29 Մարտ 2013 - 08:30 AMT

ԱՄՆ հայ համայնքը զարգացնում է հարաբերությունները Կոնգրեսի հետ

ANCA Արևելյան ափի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը հանդիպել է կոնգրեսականների հետ Վաշինգտոնում և քննարկել է նրանց հետ ամերիկյան առաջնայնությունները կապված Հայաստանի հետ՝ ներառյալ ջանքերն ուղղված ԱՄՆ մեղսակցությանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ուրացման հարցում: Հանդիպումները հաստատեցին Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:

Վերջին երկու շաբաթում Հակոբյանը հանդիպել է Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի, Օհայոյի, Միչիգանի, Նյու Յորքի, Ֆլորիդայի, Մասաչուսեթսի ու Վիսկոնսինի նահանգներից ընտրված օրենսդիրների հետ: Հակոբյանը հանդիպումներում կարևորել է նաև այն դերը, որն ԱՄՆ-ն կարող է ունենանլ ԼՂՀ ինքնորոշման հարցում: Հակոբյանը նաև քննարկել է Հայաստանին ԱՄՆ կողմից հատկացվող օժանդակության հարցը և նախանշել է առևտրային գերակայությունները, որնք լսումների ժամանակ նախանշել է Րաֆիի Քարակաշյանը:

«Ապրիլի 24-ից մի քանի օր առաջ մենք կլինենք Վաշինգտոնում և կհանդիպենք կոնգրեսականների հետ, իսկ հետո կվերադառնանք տուն՝ նշելու համար Հայոց ցեղասպանության զոհերի 98-րդ տարելիցը»,-հավելել է նա: