AM
29 Մարտ 2013 - 07:39 AMT

Հենրիխ Մխիթարյան. Ես «Շախտյորում» եմ խաղում և ուրախ եմ դրա համար, ուղղակի ինձ սխալ են հասկացել

Օրերս ԶԼՄ-ները պատմեցին Հենրիխ Մխիթարյանի հանդիպման մասին Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ:

Մասնավորապես, մի շարք լրատվամիջոցներ մեջբերեցին «Շախտյորի» կիսապաշտպանի այն խոսքերը, թե իբր նա ամեն ինչ կանի ամռանը աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը տեղափոխվելու համար:

«Ես «Շախտյորում» եմ խաղում և ուրախ եմ դրա համար, ուղղակի ինձ սխալ են հասկացել,-մեջբերում է Մխիթարյանի խոսքը ակումբի պաշտոնական կայքը:-Իմ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2015 թվականը: Դա սովորական հանդիպում էր, շփում ուսանողների հետ: Նրանք հարցեր էին տալիս, երբեմն կատակի ձևով, ես էլ պատասխանում էի: Ինձ սխալ հասկացան և սխալ մեկնաբանեցին իմ խոսքերը»: