AM
29 Մարտ 2013 - 08:04 AMT

Ռուբեն Հայրապետյան. Վարդան Մինասյանը մեղավոր չէ, որ հավաքականն անհաջող է հանդես գալիս

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի լրագրողների հետ հանդիպման առիթը հավաքականի խաղն ու մարզչի հրաժարական էր: Չեխիայից 0:3 հաշվով կրած պարտությունից հետո Հաաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական էր տվել, սակայն ՀՖՖ-ն այն չի ընդունել:

Հայրապետյանն ասաց, որ Մինասյանը անհաջող խաղից հետո հուզվել ու ընկճվել էր, երեք խաղ անընդմեջ պարտվել են, այդ պատճառով էլ նա հրաժարական էր տվել: ՀՖՖ-ի գործադիր կոմիտեն այդ որոշումը ևս քննարկել է ու մերժել: «Գործկոմը հաստատել է Մինասյանին մարզչի պաշտոնում: Ես մեր ամենամեծ քննադատն եմ և խնդիր էի դրել հավաքականի առջև: Ես գտնում եմ, որ Վարդան Մինասյանը մեղք չունի: Եթե նա բավականին չաշխատեր, ես կընդունեի նրա հրաժարականը: Նրա մեղավոր չէ, որ հավաքականն անհաջող է հանդես գալիս տարբեր պատճառներով»,- շեշտեց նա: Հայրապետյանն ավելացրեց, որ իրենք խնդիր ունեն ու պետք է այն կատարեն: