AM
29 Մարտ 2013 - 08:14 AMT

Ռուբեն Հայրապետյան. Հենրիխ Մխիթարյանը իրավունք չուներ քննադատել իր թիմակիցներին

Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ Չեխիայի հետ խաղից հետո Վարդան Մինասյանի այն խոսքերը, որ իրենք չեն մտածել ԱԱ եզրափակիչ փուլ անցնելու մասին, պարզապես հուզված մարդու արտահայտություն է եղել:

«Ինքը դա ասել է պահի տակ, ճիշտ է՝ սխալ բան է արել, բայց բոլորիս հետ էլ պատահում է, ու չարժի կառչել բառերից»,- ասաց ՀՖՖ-ի նախագահը:

Ըստ նրա, Հայաստանի հավաքականի առջև միշտ էլ խնդիր է եղել դրված ելույթ ունենալ Բրազիլիայում. «Որակազրկված ֆուտբոլիստները մյուս խաղին արդեն կվերադառնան հավաքական, և այն թերությունները, որոնք կան, կվերանան»: Նա անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի քննադատությանը, որը մեղադրել էր իր թիմակիցներին լավ չխաղալու համար:

«Հենրիխը այն ֆուտբոլիստն է, որը դաշտում ամեն ինչ տալիս է, կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնք իրենց ծաղրածուի պես են պահում, սակայն Մխիթարյանը իրավունք չուներ նման բան ասել, դրա իրավունքն ունի միայն հավաքականի մարզիչը և ֆեդերացիայի նախագահը»:

Նա նաև ավելացրեց, որ կան ֆուտբոլիստներ, որոնք չեն համապատասխանում հավաքականին, սակայն ուրախալի է, որ երիտասարդները կարողանում են լավ խաղ ցույց տալ: