Հայաստան-Չեխիա հանդիպմանը մի քանի հարյուր երկրպագուներ, որոնք ունեցել են տոմսեր, չեն կարողացել մտնել ստադիոն: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզաբանեց, որ ողջ պատասխանատվությունն, ըստ իրեն, կրում է «Արմմոբիլ» ընկերությունը, որը պետք է ապահովեր անվտանգությունը:
«Իրենք են մեղավոր, որ բազմաթիվ երկրպագուների հետ առանց տոմսի ստադիոն են մտել բազմաթիվ մարդիկ ու զբաղեցրել են մյուսների տեղերը: Այդ պատճառով էլ նման իրավիճակ է առաջացել»,- շեշտեց նա:
Հայրապետյանը խոստովանեց, որ այս անգամ վերավաճառք չի եղել, և հնարավոր է, որ տուժած մարդկանց փոխհատուցում անեն:Նա նաև ներողություն խնդրեց բոլոր այն երկրպագուներից, ովքեր տոմսեր ունենալով՝ չեն կարողացել մտնել մարզադաշտ:






