AM
29 Մարտ 2013 - 08:36 AMT

Հայաստանը հայտ է ներկայացնելու ֆուտբոլի ԵԱ խաղ անցկացնելու համար

Առաջիկա 5 տարիների ընթացքում «Հրազդան» մարզադաշտը վերակառուցելու է ու դառնալու եվրոպական լավագույն ստադիոններից մեկը: Այդպիսի խնդիր է դրել Հայաստանի հանրապետության նախագահը:

Ռուբեն Հայրապետյանի խոսքով, վերանորոգվելու է ամեն ինչ՝ ծածկից սկսած մինչև մուտքերը:

«Նման բան արվելու է, որպեսզի մենք հայտ ներկայացնենք Եվրոպայի առաջնության խաղ անցկացնելու համար»,- ասաց նա: