AM
29 Մարտ 2013 - 09:19 AMT

Դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարարին

Մարտի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի քաղաքացիության, ներգաղթի և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քենիին:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-կանադական երկկողմ հարաբերություններին և տնտեսական կապերին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորեցին Կանադայի ներդրումների ծավալների ընդլայնումը Հայաստանում և շեշտեցին հայ-կանադական առևտրատնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությունը հանքարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ ընդգծեցին ՀՀ դեսպանության և Կանադայի պետական ապարատի միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը: