AM
29 Մարտ 2013 - 09:27 AMT

Միշել Պլատինի. ՈւԵՖԱ-ն միջոցներ կհատկացնի այն ֆեդերացիաներին, որոնք լրացուցիչ մրցավար կունենան

ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները սատարում են դաշտում միաժամանակ հինգ մրցավար ունենալու գաղափարին:

«Շատերն են մեզ հայտնել, որ կցանկանային նման համակարգ կիրառել: Բայց ոչ բոլորը միջոցներ ունեն դրա համար: Գործկոմն ու ֆինանսական հանձնաժողովը որոշել են դրամական միջոցներ հատկացնել նրանց, որ կցանկանա լրացուցիչ մրցավարների օգտագործել»,-ասել է Պլատինին:

ՈւԵՖԱ նախագահը նշել է, որ հինգ մրցավարներին տեսանելի կլինի այն ամենն, ինչ կատարվում է դաշտում: