AM
29 Մարտ 2013 - 09:37 AMT

Ադբեջանը խնդրում է ԵԱՀԿ-ին փոխել Բաքվում իր ներկայացուցչության կարգավիճակը

Ադրբեջանի ԱԳՆ-ն նամակ է հղել ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարային՝ խնդրելով փոխել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը Համակարգող նախագծի, հայտնում է «Ազադլիգ» ռադիոն:

Նամակում ասվում է, որ անցած 13 տարիներին Ադրբեջանը լուրջ տնտեսական զարգացում է ունեցել, և անկախ դժվարություններից, կարողացել է արդյունավետ աշխատող կառույցներ ստեղծել:

Ըստ նախկին պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեի, դա արվում է կանխելու համար ԵԱՀԿ քննադատությունը առաջիկա ընտրություններում: Նախկինում ԵԱՀԿ բազմիցս է Ադրբեջանում կայացած ընտրություններն անվանել անազատ ու անարդար: «Խոսքն այժմյան հարաբերությունների մասին չէ, խոսքն առաջիկա ընտրությունների մասին է: Դժվար է կանխատեսել, կճանաչի արդյոք ԵԱՀԿ-ն առաջիկա ընտրությունները: Հնարավոր է, մտահոգություն կա այդ հարցում և ցանկություն կա ԵԱՀԿ-ն «լսող» կազմակերպության վերածելու»,-ասել է Գուլուզադեն:

Հավանաբար, ԵԱՀԿ դիտորդներին չեն հրավիրի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին: