Հազարավոր հայեր ու հրեաներ կհավաքվեն Նյու Յորքի Թայմս աքուերում, հարգելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, գրում է The Queens Gazette-ը:
Այս տարի նշվում է Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածի 98-ամյա տարելիցը, որը հավասարազոր է Հոլոքոսթին, գրում է թերթը:
Նյու Յորքի Հայկական տանը բնակվող երկու կանայք, որոնք արդեն 100 տարեկան են, մարտի 19-ին պատմեցին իրենց կյանքի պատմությունները: «Ամեն տարի Ցեղասպանությունը վերապրած հայերի թիվը նվազում է: Մենք միշտ պետք է հիշենք Ցեղասպանության մասին, որն անջնջելի հոգեբանական տրավմա է թողել»,-ասել է Հայկական տան գործադիր տնօրեն Աղավնի Էլլիան:
Արշալույս Դադիրը, որը ծնվել է 1913թ. օգոստոսի 15-ին Շապինգարահիսարում, հիշում է, թե ինչպես են երիտթուրքերը սպանել նրա հորը, երբ վերջինս ընդամենը 25 տարեկան էր: Նա մնացել է 20-ամյա մոր հետ: Նրա քեռին, բժիշկ էր, մեկն այն հայ մտավորականներից, որոնք սպանվեցին 1915թ. ապրիլի 24-ին Ստամբուլում: Նա հիշում է, որ թուրքերը 10 մարդ են սպանել գյուղից: Նրանց մի թուրք ընտանիք է ապաստան տվել, նրանք կորցրել են բոլոր դրամական միջոցներն, բայց մի կերպ հասել են Կոստանդնուպոլիս: Այստեղ Դադիրն ամուսնացել է, երկու երխա ունեցել ու արտագաղթել է ԱՄՆ:
Շարլոտա Քեջեջյանը ծնվել է 1912թ. հոկտեմբերի 21-ին Նիհդում, Թուրքիայում: Նա պատմել է, թե ինչպես էր մոր հետ ոտքով քայլում անապատով, փախչելով թուրքերից: «Ես քնել էի ուզում, նա հոգնած էր ու քաղցած: Դա սարսափելի էր, դա իմ կյանքի ամենասարսափելի հատվածն էր»,-ասել է Քեջեջյանը:






